Ֆրանսիացի լրագրողը արտաքսվել է Թուրքիայից
INTERNATIONAL NEWSՖրանսիացի լրագրող Օլիվիե Բերտրանը, ով նոյեմբերի 11-ին ձերբակալվել էր թուրքական Գազիանթեփում, արտաքսվել է երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:
Ֆրանսիական Les Jours գործակալության աշխատակիցը ձերբակալվել էր առանց հավատարմագրման տեսանկարահանում կատարելու և հաղորդում պատրաստելու համար` գյուլենականներին աջակցելու հիմնավորմամբ: Բերտրանից վերցրել էին հեռախոսն ու համակարգիչը:
Ֆրանսիայի արտգործնախարարը դեպքի առնչությամբ Թուրքիայից պահանջել էր ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին:
Ի վերջո Բերտրանն ազատ է արձակվել և արտաքսվել է Թուրքիայից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



