Գաղտնի ու անհայտ փաստեր ֆասթ-ֆուդի մասին, որոնց մասին դուք, հավանաբար, չգիտեք
LIFEPast.am-ը ներկայացնում է անհայտ փաստեր ֆասթ-ֆուդի մասին:
Հոթ-դոգ
ԱՄՆ-ում հոթ-դոգը ամենից հաճախ ոտքի վրա են ուտում: Միակ բացառությունը մարզադաշտերում նստած վիճակով ուտելն է:

Հոթ-դոգի նրբերշիկները կարելի է տապակել գրիլի վրա, եփել ու անգամ պատրաստել գոլորշու վրա: 
McDonalds
Ամեն օր McDonalds է այցելում մոտ 68 մլն մարդ: Դա ավելին է, քան Ֆրանսիայի, Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրալիայի կամ Ուկրաինայի բնակչությունը:

ԱՄՆ-ում 8 աշխատակիցներից 1-ը ներգրավված է McDonalds-ում կամ դրան առնթեր ընկերություններում:

McDonalds-ը դեռ չի գործում Հյուսիսային Կորեայում ու արդեն չի գործում Իսլանդիայում:
McDonalds-ը խաղալիքների խոշորագույն վաճառող է: Բացի այդ՝ այդ ընկերությունը կարտոֆիլի ամենամեծ սպառողն է:
Քիմիկատների պահուստ
Բուլկիները պարունակում են ամոնիումի սուլֆատ, որը օգնում է արտադրանքին չփչանալ: Որոշ մահացու սննդային E հավելումներ հայտնաբերվել էին McDonalds-ի 18 մթերքներում: 
Մի քանի փաստ լապշայի մասին
Ճապոնիայում անցկացված հարցումների համաձայն՝ արագ պատրաստվող լապշան կղզիների բնակիչները անվանել էին անցած դարի ճապոնական գլխավոր հայտնագործությունը:
1 կգ ամենաէժան, արագ պատրաստվող լապշան ավելի թանկ է, քան բարձր որակի, ջերմային մշակում չպահանջող մակարոնային արտադրանքը:

Մահացու պոպկորն
Գրեթե ամեն պոպկորնում ա դիացետիլ քիմիական միացությունը: Համարվում է, որ հենց այն է հանդիսանում բրոնխոլիտի գլխավոր մեղավորը: 
Տարտ ֆլամբե
Գերմանիայի ռեստորանների մեծ մասը տարտ ֆլամբե է պատրաստում միայն երեկոյան:
Դա ավանդական հարավգերմանական ուտեստ է: Դրա պատաստման համար օգտագործվում է սոխ, թթվասեր, պանիր, ճարպ կամ բեկոն: 
Պուտին
Քվեբեկյան ամենասիրված ուտեստը պուտինն է, որը կարտոֆիլ ֆրի է՝ պանրի շերտերով, որի վրա լցվում է քաղցր սոուս:

Սենդվիչ բանակի համար
ԱՄՆ բանակի համար ստեղծվել է հատուկ սենդվիչ, որը 3 տարի չի փչանում:




