Կոկոսի յուղի օգտագործման օգտակար եղանակներ
PHOTOՀնարավոր է, որ դուք արդեն քաջատեղյակ եք կոկոսի յուղի հրաշագործությունների մասին խոհանոցում, բայց յուրաքանչյուր կին պարտավոր է իմանալ, որ բացի խոհանոցից, այն կարող է արդյունավետ կերպով օգտագործվել նաև ամենօրյա խնամքի համար: Կոկոսի յուղն իր բաղադրության շնորհիվ հիանալի մաքրում է դեմքի մաշկը և ոչ միայն:
Մազերի դիմակ
Կոկոսի յուղը սենյակային ջերմաստիճանում նման է մածուկի, իսկ 76 ° F ջերմաստիճանի դեպքում ստացվում է հեղուկ: Լողանալիս կոկոսի յուղի տարան պահեք տաք ջրի տակ, այնուհետև մազերը շամպունով լվանալուց հետո քսեք մազերին, թողեք առնվազն հինգ րոպե և լվացեք: Այն մազերին առողջ տեսք և փայլ կհաղորդի։
Որպես մարմնի յուղ
Քանի որ կոկոսի յուղը պինդ, քսուքանման զանգված է, կատարյալ միջոց է մարմնի մաշկը խոնավեցնելու համար: Քսուքանման զանգվածը քսեք մարմնին և անմիջապես ցնցուղ ընդունեք: Տաք ջրի շնորհիվ այն հեշտորեն կներծծվի մաշկի մեջ: Կոկոսի յուղի հաճախակի օգտագործումը մաշկին թարմություն է հաղորդում՝ թույլ տալով երկարաձգել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Կոկոսի յուղն անփոխարինելի միջոց է լոգանքից հետո, երբ մաշկի ծակոտիները բացված են․ այդ ժամանակ մերսող շարժումներով մաշկին քսված կոկոսի յուղն ավելի մեծ ազդեցություն է գործում՝ մաշկը դարձնելով հարթ և թավշյա, առողջ երանգ հաղորդելով, ինչպես նաև կանխարգելելով սնկային վարակներն ու մաշկի գրգռվածությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: