Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
SOCIETYՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա): Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Պատվիրակության կազմում, բացի ՀՀ վարչապետից, ընդգրկված են լինելու նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



