Վենետիկի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին
INTERNATIONAL NEWSՎենետիկի հարյուրավոր բնակիչներ են բողոքի ակցիայի դուրս եկել՝ պահանջելով սահմանափակել քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը, հայտնում է BBC–ն։
Ցուցարարները Ռիալթո հանրահայտ կամրջի վրա փակցրել են պաստառ, որի վրա գրված է «Venexodus» ՝ «Ելք Վենետիկից»։ Շատերը փողոց են դուրս եկել դատարկ ճամպրուկներով, որոնք խորհրդանշում են քաղաքից հեռանալը։ Ակցիայի պատճառներից մեկն այն է, որ զբոսաշրջիկների մեծ քանակության հետեւանքով աճում են վարձակալության վճարները ու տեղի բնակիչները բնակարանների խնդիր են ունենում։
Հանրահավաքը կազմակերպած venessia.com ասոցացիայի տվյալներով Վենետիկը տարեկան մոտ հազար բնակիչ է կորցնում։ Քաղաքի բնակչությունը կրճատվել է՝ հասնելով գրեթե 55 հազարի, մինչդեռ 1951-ին այն կազմում էր 175 հազար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



