«Ժողովուրդ». Պատգամավորի որդու մասնակցությամբ մարդու առևանգման գործը կարճվել է
SOCIETY«Այն քրեական գործը, որով ժամանակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, պարզվում է, կարճվել է:
Հիշեցնենք, որ 2014 թ.-ի հունիսի 30-ի հարուցված գործի շրջանակներում պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձանությամբ մարդուն առևանգելը:
Իսկ 2014 թվականի հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: Իհարկե, հետագայում՝ երկու ամիս անց, նրան ազատ էին արձակել, բայց քրեական գործի քննությունը չէր դադարեցվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



