Մոսկվայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 720 աշակերտ (լուսանկար)
SOCIETYՄոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Այդ մասին ТАСС-ին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:
Москва գործակալության տվյալներով` հրդեհը բռնկվել է Ավանգարդնայա փողոցում գտնվող դպրոցում:
«Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ դպրոցի երրորդ հարկում էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել», - հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ դպրոցից 720 երեխա և 30 մեծահասակ է տարհանվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



