Բրեդ Փիթը 20 տարվա ընթացքում առաջին անգամ Չինաստան է այցելել
LIFEԲրեդ Փիթն աստիճանաբար դուրս է գալիս ստվերից՝ Ջոլիի հետ տարիներ շարունակ մեկուսանալուց հետո: Մինչ այդ, կնոջ հետ 52-ամյա դերասանի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է:

Փիթը Չինաստան է ժամանել: Շանհայում կայացել է «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդն ու Մարիոն Կոտիյարը:

Ի դեպ՝ սա 20 տարվա ընթացքում Փիթի առաջին այցն է Չինաստան: Դերասանի մուտքն այս երկիր արգելվել էր 1997 թվականին «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում նկարահանվելուց հետո:

Սակայն, հավանաբար, Չինաստանը ջերմությամբ է տրամադրվել ամուսնալուծվող դերասանի հանդեպ եւ նրան Շանհայ է հրավիրել:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարներն՝ AP, REX, Shutterstock
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



