Եղել են մրցավարական վիրպումներ. Լևոն Ջուլֆալակյան
SPORTՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով աշխարհի առաջնությունում առկա մրցավարական սխալներին պետք ուշադրություն դարձնեն միջազգային բոլոր ֆեդերացիաները:
«Ասեմ, որ մեր թիմը շատ լավ էր նախապատրաստվել: Տղաները պատրաստ էին ավելիին: Եղան թեթև վիրպումներ, ինչ որ տեղ նաև անհաջողությունը որոշ ըմբիշների նկատմամբ: Ընդհանոր առմամբ, տղաները լավ գոտեմարտեր են անցկացրել՝ անկախ հաղթանակների և պարտությունների: Սպասելիքները մեծ էին կոնկրետ Արսեն Ջուլֆալակյանից: Նա պետք է անպայման ոսկու համար պայքարեր, եթե ոչ ոսկի գոնե մեդալ պիտի բերեր աշխարհի առաջնությունից: Ես չէի ուզենալ մրցավարներից կառչել, բայց եղել են մրցավարական վիրպումներ: Ամեն դեպքում յուրաքանչյուր մարզիկ պետք պատրաստ լինի նման բաների »,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Գլխավոր մարզիչ խոսքով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ամեն ինչ ասում է: «Նա հինգ գոտեմարտ անցկացրեց և 5-ում էլ վստահ հաղթանակ տոնեց: Արթուրը կրկին բոլորին ապացուցեց, որ ինքն լավագույնն է աշխարհում: Նմում է, որ առաջիկա տարվա ընթացում մենք ճիշտ մոտեցում ունենալ և մենք պետք նախապատրաստվենք Օլիմպիական խաղերին»,-փաստեց նա:
Ջուլֆալակյանն անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած մրցավարական սխալներին. «Մրցավարական սխալների վերաբերյալ միջազգային ֆեդերացիան պետք այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանի: Ցավալի է, որ մարզիկը տարիներով չարչարվելով է և պատրաստ է հաղթանակի, ինչ որ մի պատահական սխալի համար պարտվում են: Համաշխարհային ֆեդերացիանները ևս պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն»:
Մեր հավաքականի կազմում արդեն Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ունեն Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: