Բրիտանիայի խորհրդարանը մերժել է էֆտանազիայի մասին օրինագիծը
LIFEtert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է օրինագիծը, որը երկրի թույլ կտար բժիշկներին որոշ դեպքերում հիվանդներին էֆտանազիա կատարել:
Ինչպես փոխանցում է BBC-ն` Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել խորհրդարանի 118 անդամ, իսկ դեմ` 330-ը:
Վերջին անգամ էֆտանազիայի հարցը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել 1997-ին:
Օրենքի ընդունումը թույլ կտար Անգլիայի և Ուելսի բժիշկներին էֆտանազիա անցկացնել, այսինքն՝ հիվանդի ցանկությամբ իրեն դեղամիջոցի մահացու չափաքանակ ներարկել:
Հիշեցնենք, որ օրերս էֆտանազիան օրինականացվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



