Վաչե Գաբրիելյանը 60 հազար դոլար է «տոկոսով» տվել
SOCIETYՓոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Վաչե Գաբրիելյանի փոխառությունները սեպտեմբերի 20–ի դրությամբ կազմել են 17 միլիոն 437 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Գաբրիելյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. հայտարարագրից:
Վաչե Գաբրիելյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան և մեկ առանձնատուն: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 150 հազար դրամ և 4 հազար ամերիկյան դոլար:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի ստացած եկամուտները հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 20–նն ընկած ժամանակահատվածում կազմել են ավելի քան 18 միլիոն դրամ՝ 18 միլիոն 232 հազար դրամ: Նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:
Հիշեցնենք, որ Վաչե Գաբրիելյանը տարբեր տարիներին զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի, ֆինանսների նախարարի, կառավարության աշխատակազմի և վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնները:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



