Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Գաբի. «Հորս մահից հետո մի քանի ամիս չեմ կարողացել խոսել»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբիին հանրությունը ճանաչում է իր համարձակ կերպարներով։ «Երանի», «Դավաճան ես», հիմա արդեն՝ «Մեր պարերը». երգչուհու ներկայացրած յուրաքանչյուր աշխատանք տարբերվում է նախորդից։ Համարձակ այս աղջկա դիմակի տակ, սակայն, թաքնված է խոցելի աղջիկ։ BlogNews-ն անկեղծ զրույց է ունեցել երգչուհու հետ, որի ընթացքում նա բացահայտեց, որ մի շարք վախեր ունի հարաբերություններ հաստատելու հարցում։ «Չգիտեի, որ այսքան վախկոտ մարդ եմ:)»,- վերջում նկատեց նա։

- Գաբի, 8 տարեկան ես եղել, երբ հայրդ՝ Ազգագրական մանկապատանեկան անսամբլի ղեկավար Սահակ Գալոյանը, մահացել է։ Այդ տարիքում սթրեսն առավել դժվար է հաղթահարվում։ Ինչպե՞ս կորուստն անդրադարձավ քեզ վրա։

- Հայրս իմ առաջին ուսուցիչն էր. իմ կյանքն ամբողջությամբ երաժշտական էր դարձրել։ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո հայրս գնացել էր մարդկանց օգնելու, այնտեղ ճառագայթվել էր և 33 տարեկանում քաղցկեղից մահացավ։ Իրենից հետո կյանքս գլխիվայր շրջվեց։ Մի ընթացք դեպրեսիայից չէի կարողանում խոսել։ Մի քանի ամիս չխոսելուց հետո սկսեցի երգել։ Այդպես էլ վերականգնվեց խոսելու ունակությունս։

Հորս մահն ինձ համար շատ ծանր էր։ Երկար տարիներ ներքուստ մեղադրում էի իրեն՝ այդ ընտրութունն անելու, իր կյանքը վտանգելու համար. չէ՞ որ մենք էլ ունեինք իր կարիքը։ Հետո հասկացա, որ մարդկանց օգնելն իր ընտրությունն էր, որը պիտի հարգեմ։ Գուցե ես էլ այդպես անեի։

- Երբ ընտանիքում մեկին կորցնում են, մյուսները սկսում են կառչել իրարից։

- Ինձ մոտ լրիվ հակառակն է եղել։ Ես իմ ցավի մասին չեմ խոսել ո՛չ մորս, ո՛չ եղբորս հետ։ Ես պարփակվեցի իմ մեջ ու ստեղծեցի իմ մութ աշխարհը, որտեղ ես էի իմ պապայի հետ։ Իրենից հետո ես կիսատ եմ ապրում, քանի որ չափից դուրս կապված էինք։ Ես նույնիսկ առողջ չեմ համարում երեխայի այդ աստիճան կապվածությունը ծնողի հետ։ Մենք պիտի սիրենք ու հարգենք մեր ծնողներին, բայց գիտակցենք, որ միայնակ ենք ծնվում և անհատ ենք։

Այս տարիների ընթացքում ես փորձել եմ ձևավորել իմ անհատականությունը։ Հիմա նույնիսկ վախենում եմ մայրիկիս հետ կապվելուց։ Աշխատում եմ ինձ հեռու պահել, որպեսզի կորուստն ինձ այլևս այդպիսի տրավմայի չենթարկի։ Դա էլ է երևի ինքնապաշտպանական ռեակցիա։

    

- Հայ ընտանիքներն ավանդապահ են։ Շատերն իրենց աղջիկներին չեն տեսնում շոու բիզնեսում, որտեղ բարքերն ավելի ազատ են։ Հաճախ երգչուհու կարիերան էլ է ազդում ընտանիքի հետ հարաբերությունների վրա։ Ինչքանո՞վ է աշխատանքդ խոչընդոտել ձեր հարաբերություններին։

- Լինելով երգչուհի՝ մայրս երբեք դեմ չի եղել իմ կարիերային։ Հիմա անհամաձայնություններ կան՝ կապված կերպարներիս հետ, սակայն մանկության, պատանեկության շրջանում երբևէ խնդիր չի եղել։

«Դավաճան ես»-ի հետ կապված անհամաձայնություններ եղել են։ Մաման համաձայն չէր իմ բաց կերպարներին։ Ինչպես ցանկացած մայր, նա փորձում է ինձ տանել դեպի  ամուսնություն, երեխաներ ունենալ, որովհետև վախենում է, որ ես միայնակ կմնամ։ Ես շատ փակ, ինչ-որ առումով կոմպլեքսավորված մարդ եմ։ Սիրում եմ մեկուսանալ։ Մեկ-մեկ այնքան եմ մեկուսանում, որ մարդկանց թվում է՝ ես ուրիշ աշխարհում եմ ապրում և կապս կտրել եմ իրենցից։ Շատերը նեղանում են ինձանից, բայց օրվա մեջ լինում են ժամեր, երբ ընդհանրապես չեմ պատասխանում հեռախոսազանգերի։ Մաման գիտի, որ երբեմն չպիտի խոսի հետս ու վախենում է, որ ես շատ կմեկուսանամ։

- Բա՞րդ մարդ ես։

- Չեմ կարող այդպես որակել։ Ինչքան բարդ եմ, այդքան էլ հեշտ եմ, ուղղակի ես մի քիչ շատ եմ իմ աշխարհի մեջ, որը դուրս է էս իրականությունից, հատկապես շոուբիզնեսային։

- Ինքդ քեզ բնութագրում ես որպես վտանգավոր մարդ։ Ինչո՞ւ։

- Հա, սիրում եմ վտանգներ :) Ինձ համար դա նոր հետաքրքրություն է։

- Անձնական կյանքում հաճա՞խ ես հայտնվել վտանգավոր իրավիճակներում։

- Նախկինում՝ շատ։ Իմ անձնական կյանքը երբեք հարթ չի գնացել։ Հարթ է միայն վերջին տարիներին։ Ես միշտ փորձանքների, սկանդալային իրավիճակների մեջ եմ եղել։ Ունեցել եմ ոչ ստանդարտ հարաբերություններ, բայց հիմա ջնջել եմ այդ ամենը։ Ես տարեցտարի էվոլյուցիայի եմ ենթարկվում։ Հիմա հետ եմ նայում, կարծես այլ մարդ լինեի։

- Ինչո՞վ էին վտանգավոր այդ հարաբերությունները։

- Ես շատ էմոցիոնալ եմ։ Իմ հոգեկան աշխարհի վրա դա շատ է ազդում։ Երբ իմ անձնականում եղել է հագեցած էտապ, գործնականս միշտ տուժել է։ Տարիների ընթացքում ես համոզվեցի, որ անձնական կապերս ինձ միշտ խոցում են։ Իմ միակ փրկիչն իմ երգն է։ Միայն երգն է, որ միշտ կողքիս է։ Մանկուց այդպես է եղել։ Հորս մահից հետո մեծ սթրես եմ տարել, երգն է եղել կողքիս, ընկերոջիցս բաժանվելուց հետո էլի երգն է եղել։ Հիմա մտածում եմ, որ միայն երաժշտությունն է, որ պետք է պահեմ կողքիս։

- Փաստորեն, մեծ սեր ես ունեցել։ Հաճա՞խ ես հետ նայում։

- Այո՛, բայց դա ինձ ներդաշնակություն չի տվել։ Հետ չեմ նայում։ Հարցն այն չէ, որ վախենում եմ, ուղղակի չեմ սիրում հետ նայել։

- Հաճա՞խ ես նոր հարաբերություն ունեցել։

- Չէ։ Ես շատ դժվար եմ կապվում տղամարդկանց հետ։

- Անձնական հարաբերություններում տաբուներ ունե՞ս։

- Ինձ համար սխալ է ասել՝ երբեք՝ բացառությամբ մի քանի սկզբունքների։ Միգուցե ես ասեմ՝ չեմ անի, 1 տարի հետո անեմ, որովհետև վտանգավոր, էվոլյուցիայի ենթարկվող տեսակ եմ։ Ինձ համար կատեգորիկ է միայն ուրիշի դժբախտության վրա երջանկություն չկառուցելը։ Ես միայն գիտեմ, որ ամուսնացած մարդու հետ հարաբերություններ չեմ սկսի։

- Ունեցե՞լ ես սիրահարվածություն, որը հաղթահարել ես, որովհետև նա ամուսնացած էր։

- Չէ։ Չի եղել ամուսնացած էտապում։ Եղել է, որ սիրահարված եմ եղել, բաժանվել ենք, ամուսնացել է։ Իմ մեծ սիրո դեպքում այդպես է եղել։

- Յուրաքանչյուր մարդու լիարժեքության համար սեր, ընտանիք է պետք։ Ի վերջո, երաժշտությունը չի կարող փոխարինել ամեն ինչի։ Վտանգավոր չէ՞, երբ ասում ես՝ ուզում եմ միայն երգը պահել կողքիս։

- Համաձայն եմ։ Ինձ մոտ գուցե ինքապաշտպանական ռեակցիա է։ Գիտեմ, որ դա ինձ խոցելու է։ Այլ խնդիր է, որ միգուցե ես սխալ մարդու եմ հանդիպել։ Ես սպասում  եմ, որ կհանդիպեմ էնպիսի մարդու, որը հոգեպես կտտանքների չի ենթարկի ինձ, չի ստրկացնի, այլ հոգեկան ներդաշնակության կհասցնի։ Իմ անձնական հարաբերությունների ժամանակ ես երբեք չեմ եղել ներդաշնակ վիճակում։ Միշտ եղել եմ խոցելի, դեպրեսիվ։ Ինձ փորձել են պահել վանդակի մեջ, կոտրել, արգելել երգել, իսկ ես վանդակի մեջ մնացող տեսակ չեմ։ Ոչ ոք չի կարող ընտրության առջև կանգնեցնել ինձ։ Հիմա ինձ մոտ հանդարտ էտապ է, որն ինձ դուր է գալիս։

- Այս փուլում անձնական կյանքդ դասավորելու, քո ընտանիքը կազմելու կարիք զգո՞ւմ ես։

- Շատ եմ զգում, բայց վախենում եմ, որ եթե շատ մտածեմ այդ մասին, ցանկությունս կդառնա կպչուն միտք։ Բնությունն էլ իր գործն է անում։ Գալիս է մի տարիք, երբ կինը բնազդաբար ուզում է ընտանիք, երեխա։ Ես դեռևս բնազդաբար չեմ ուզում երեխա, բայց զգում եմ կողքիս սիրելի ունենալու կարիք։ Արդեն մի քանի տարի է՝ ոչ ոք չկա իմ կյանքում։ Չէ, ես շատ կտրուկ կտրել եմ ցանկացած տղամարդու ներկայություն իմ կյանքում։ Եթե ես ինչ-որ մեկին թողնեմ, կարող է փչանալ մնացած ամեն ինչը։ Վախենում եմ։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris