Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայերին տարբերակելու 33 ծիծաղելի եղանակ

LIFE

երջերս ամերիկյան բլոգերից մեկում հեղինակներից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ նա պարզաբանում էր, թե ինչպես կարելի է ճանաչել հայերին ԱՄՆ-ում: 
Դե ինչ հայեր, եթե ունեք ձեր տարբերակը, կարող եք թողնել մեկնաբանություններում:

 1. Դուք հաստատ ճանաչում եք ինչոր մեկին, ով ապրում է Կալիֆորնիայի Գլենդելքաղաքում կամ նույն նահանգի Հոլիվուդի Փոքրիկ Հայաստանում:

  2 . Երբ ազգանունդ վերջանում է «յան» -ով:

   3.  Երբ ընտանեկան փոքրիկ հավաքույթին ամենաքիչը 50 մարդ է մասնակցում:

   4.  Երբ տատիկդ քյաբաբով սենդվիչ է պատրաստում ու ասում, որ դա համբուրգեր է:

   5 . Մայրդ 24 ժամ շարունակ մաքրում է տունը, նույնիսկ երբ այն մաքուր է:

   6.  Երբ ուսերիդ ավելի շատ մազ ունես, քան գլխիդ վրա:

   7.Երբ աղմկոտ ռեստորաններում չափազանց բարձր խոսելու համար բարկանում եսմարդկանց վրա:

 8.Երբ ինչոր տեղ մեկնելիս, տատիկդ իր հետ պարտադիր պահածոյացված խաղողի թուփ է վերցնում:

   9.  Երբ «System of a Down» խմբի երկրպագուն եք:

   10.  Երբ սուրճ խմելուց հետո, ավտոմատ շրջում եք ձեր բաժակը` ապագան գուշակելու համար:

   11 . Երբ սովորական հարսանիքը 500 մարդուց ավել հյուր ունի:

     12.  Երբ արդեն լրացել է 30 տարեկանդ, բայց դու ապրում ես ծնողներիդ հետ:

  13 . Երբ տատիկդ նեղանում է, որ չես ուտում:

   14 . Ձեր տանը միշտ ընկույզի ու չրերի անվերջանալի պաշար կա:

   15.  Երբ նախաճաշին սուջուխով ձվածեղ եք ուտում:

   16 . Երբ 1915թ.-ի ապրիլի 24-ը կարևոր օր է քեզ համար, քանի որ այդ օրը Հայոց ցեղասպանության օրն է:

   17 . Դուք երբեք դատարկ ձեռքերով ոչ ոքի չեք այցելում:

   18.  Դուք երբեք առիթը բաց չեք թողնում բոլորին ասելու, որ հայերն առաջինն են եղել, որ 301թ.-ին քրիստոնեությունը ընդունել են որպես պետական կրոն:

   19.  Ձեր անունը օտարերկրացիները միշտ դժվարությամբ են արտասանում, այդ իսկ պատճառով երբեմն «թարգմանում» են` օգտագործելով տվյալ լեզվում օգտագործվող անունները:

   20 . Մի ամբողջ կյանք է անցնում, մինչև հրաժեշտ ես տալիս բարեկամիդ:

   21.  Երբ երեխայի ատամն առաջին անգամ դուրս է գալիս, ատամհատիկն եք անում, նրա առջև որևէ բան ընտրելու համար տարբեր առարկաներ եք լցնում, որն էլ կկանխատեսեի նրանց ապագան:

   22.  Հարսանիքներին դուք արդեն հագեցել եք մատուցվող առաջին ուտեստից, որն ընդամենը պետք է ձեր ախորժակը բացեր, մինչդեռ 3 ուտեստ դեռ պետք է մատուցվի:

   23 . Երբ հավատում եք սնահավատություններին, ինչպես օրինակ, չար աչքին:

   24 . Ձեզ միշտ ստիպում են գնալ ձեր բարեկամներից մեկի հարսանիքին, ում չեք էլ ճանաչում:

 Զարմիկիս մորաքրոջ զարմիկի զարմիկի դստեր զարմիկի զարմիկն ամուսնանում է, այնպես որ բնականաբար պետք է գնամ նրա հարսանիքին:

   25 . Երբ հայկական քիթ ունես ու երբեք չես խոստովանում, որ քթի պլաստիկ վիրահատություն ես ունեցել:

   26 . Երբ ձեր բակում կիտրոն, անանուխ կամ նուռ եք աճեցնում:

  27.  Երբ «ոչ» ասելու համար բերանով տարօրինակ ձայն եք հանում:

  28   Երբ տատիկն ու պապիկը հայկական ոչ մի սերիալ բաց չեն թողնում:

 

   29 . Երբ Սուրբ Ծնունդը նշում եք հունվարի 6-ին, նույնիսկ եթե այլ երկրում եք գտնվում:

  30 . Երբ տատիկդ ամեն ինչ գործում է քեզ համար` նույնիսկ ամանները լվացող հեղուկի համար հատուկ պատյան:

  31 . Երբ Հայաստանից մեկնում ես ու փնտրում մի տեղ, որտեղ կարող ես լահմաջո կամ, ինչպես դրսում են սիրում ասել, հայկական պիցցա ուտել:

   32.  Ձեր տանն օգտագործում եք յոգուրտի կամ թթվասերի` խնամքով լվացած պլաստիկե տարրանները:

   33.  Երբ գիտես, որ Վիլյամ Սարոյանի այս խոսքերը ճշմարիտ են. «Չկա այնպիսի ուժ, որ կարողանա ոչնչացնել այս ցեղը: Ինչ էլ որ անես, միևնույն է՝ նա միշտ կուրախանա, կերգի և հաճույքով կապրի: Եթե երկու հայ երկրի որևէ մասում հանդիպեն, կստեղծեն նոր Հայաստան»:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025