Մոլդովայում հաղթանակ է տոնում սոցիալիստ նախագահը
INTERNATIONAL NEWSՄոլդովայի ԿԸՀ–ն ամբողջությամբ ավարտել է այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և, համաձայն դրանց, 52,18% ձայների մեծամասնությամբ նախագահ է դարձել Սոցիալիստների նախագահ Իգոր Դոդոնը: Վերջինիս մրցակից և աջ ուժերի միասնական թեկնածու Մայա Սանդուն, որ հավաքել է ընտրողների 47,2% կազմող ձայները, երեկ՝ մինչև օրվա երկրորդ կեսը, չէր արձագանքել ընտրությունների արդյունքներին, հավանաբար, սպասելով բոլոր ընտրատեղամասերից ստացվող պաշտոնական բյուլետեններին:
«ՌԻԱ նովոստին» հայտնում է, թե սոցիալիստներն արդեն տոնում են իրենց հաղթանակը և հիշեցնում, որ նախընտրական քարոզչության ընթացքում Դոդոնը խոստացել է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը և մոլդովական ապրանքները վերադարձնել ռուսական շուկա: Ավելին՝ նա խոստացել է իր առաջին պետական այցը հենց ՌԴ կատարել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



