Մոսկվայում ավտովթարի հետևանքով կանգառում 12 մարդ վրաերթի է ենթարկվել
SOCIETYՆոյեմբերի 13-ի երեկոյան, Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի համար ձերբակալվել է ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ կանգառում վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել են Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության՝ տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



