Հասան Ռոհանին կայցելի Հայաստան, ապա կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոհանին Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Հայաստան, որտեղից էլ կմեկնի Ղազախստան եւ Ղրղզստան, հայտնում է farsnews–ը։
Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահը կայցելի Երեւան, սակայն կոնկրետ ամսաթիվ չէր նշել։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին հույս էր հայտնել, որ հանդիպումը կկայանա հնարավորինս շուտ եւ դա լուրջ քայլ կլինի երկու երկրների միջեւ համագործակցության ճանապարհին։
Ռոհանին երեք երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկի երկկողմ համագործակցության ուղիները եւ պաշտոնատար անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



