Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ցինի՞զմ, թե՞ շոու. մեկնաբանում են «Շանթ»-ից.

LIFE

Hraparak.am-ը գրում է

«Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է «X ֆակտորի» ժյուրիի սկանդալային պահվածքը:

Ծովինար Կարապետյանը անդրադառնալով այն հարցին, թե ում է հնարավորություն տրվում բեմ բարձրանալու, և կա՞ արդյոք նախընտրական փուլ, որի ժամանակ մասնակիցները «զտվում» են, պատասխանեց. «Լսումները հենց նախընտրական փուլն է: Դրանից առաջ գրանցվում են պարզապես, ներկայացնում են իրենց մինուսները երգերի: Հետո արդեն լսումների փուլն է, իրենց արդեն տարբեր օրերի զանգահարում, կանչում են»:

Հարցին, թե ով ցանկանում է, կարո՞ղ է բեմ բարձրանալ, Ծովինար Կարապետյանը պատասխանեց. «Բոլոր դիմողները կարող են բարձրանալ, սահմանափակումներ չկան, մարդիկ իրենց ուժերը գալիս են փորձելու»:

Խոսելով հանրության այն մեկնաբանությունների, կածիքների մասին, որոնցում ակտիվորեն շրջանառվում են որոշ մասնակիցներին «ծաղրուծանակի» ենթարկելու հանգամանքները, և այն հարցը, թե ինչո՞ւ են բեմ բարձրանալ թողնում երգելու հետ կապ չունեցող անձանց, «Շանթ»-ի PR մենեջերը նկատեց.

«Ծաղրուծանակի չեն ենթարկվում նախ, եթե էսօրվա մասին է խոսքը, դա ծաղրուծանակի ենթարկել չէ, չափազանցված է պարզապես, կոնկրետ ուղղորդված ինֆորմացիա է, և դուք շատ լավ հասկանում եք, որ էդպես է: Նենգափոխում են բոլորի տված մեկնաբանությունները: Ու եթե ինքներդ էլ նայեք, ոչ մի ծաղրուծանակ էնտեղ չկա, մարդիկ նորմալ խոսում են, հաղորդման ֆորմատը թույլ է տալիս նաև հումոր անել: Որոշ մարդիկ էնտեղ ծաղրուծանակ են տեսնում, որոշները՝ ոչ, ինդիվիդուալ ընկալման խնդիր է»:

-Այսինքն՝ դա շոուի՞ մաս է կազմում:

-Նախորդ եթերներին եթե հետևել եք և ընդհանրապես նմանատիպ հաղորդումներում գիտեք, որ, այո, հումորը էդպիսի հաղորդումներում մի մաս է զբաղեցնում:

-Հասարակությունը քննադատում է և քննարկում է ժյուրիի անդամների պահելաձևը՝ նշելով, որ դա «ձեռառնոցի» է: Սրանից խուսափելու համար արդյոք կարիք չկա՞ կիրառել բրիտանական նախընտրական փուլը՝ նախքան բեմ բարձրանալը ընտրել մասնակիցներին:

-Եվ առաջարկում եք մարդկանց առջև սահմանափակումնե՞ր դնել, ասել՝ չէ, կներեք, ձեր հագուստը, օրինակ, մեզ դուր չի գալիս:

-Նկատի ունեմ երգեցողությունը:

-Նաև երգեցողության հետ կապված: Այսինքն՝ եթե մարդը որոշել է, որ ինքը որոշակի բան կարող է անել և ուզում է ուժերը փորձել, մարդուն պետք է հնարավորություն տալ: Կարիք չկա մարդուն սահմանափակելու, ասելու՝ չէ, դու չես կարող: Հանրության մեկնաբանությունների մասով էլ Ծովինար Կարապետյանը չցանկացավ որևէ կոնկրետ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ մարդիկ ընկալում են էնպես, ինչպես ուզում են ընկալել: «Մարդիկ շարունակում են իրենց գործն անել բարեխղճորեն, ինչպես որ արել են մինչև հիմա: Հանրային քննարկում է, որի դեմ ոչինչ չունենք: Բոլորն ազատ են, կարող են իրենց կարծիքն արտահայտել՝ և դրական, և բացասական»:

Հ.Գ.1. «X ֆակտոր 4»-ի մասնակիցներից վստահեցնում են՝ լսումների փուլից առաջ, ըստ երգելու կարողության, որոշում են, թե ով է իրավունք ստանում ելույթ ունենալու նաընտրական փուլում:

Հ.Գ.2. Այս օրինակը առկա է նաև բրիտանական նախագծում, երբ շոու ապահովելու համար բեմ են բարձրանում անհատներ, ովքեր չեն փայլում երգելու իրենց ունակությամբ: Բայց ուշադիր հեռուստադիտողը անկասկած կզգա տարբերությունը: Այնտեղ, ի տարբերություն հայաստանյան տարբերակի, ժյուրիի անդամները մի քանի վայրկյան հետո իսկ դադարեցնում են այդ ելույթները:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris