Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


«Հյուսիս-Հարավ»-ը Շարմ-ի հերթական գումար աշխատելու փորձն է. Դիանա Մարտիրոսյան

LIFE

Asekose.am- ը գրում է.

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն անդրադարձել է  սեպտեմբերի 10-ից էկրաններին հայտնված «Հյուսիս-Հարավ»  ֆիլմին:

Լավ է, որ Դավիթ Բաբախանյանի նոր «Հյուսիս-Հարավ» կատակերգությունում չկա Հովհաննես Ազոյանը, որովհետև այս ֆիլմը հեշտ կարելի է շփոթել ռեժիսորի նախկին ֆիլմերի հետ։ Բանը նրանում է, որ ռեժիսորի բոլոր ֆիլմերը շատ նման են իրար։ Այս անգամ Ազոյանի փոխարեն կա մեկ այլ ցածրահասակ, քիչ մը պակաս գանգրահեր գլխավոր հերոս՝ Նվերը (Դավիթ Թովմասյան), որը, հավանաբար ամենահամահունչ դերասան-հերոս տանդեմն է։ Սակայն «Շարմ» փրոդաքշընը վատ սովորություն ունի. խառնել կինեմատոգրաֆը հոլովակային ժանրի հետ։ Այս հերթական երևանյան պսեվդոկոլորիտով ֆիլմը իսպառ զրկված է ուրբանիստակա հմայքից։ Գովելի է, որ մեզ, նոր սերնդիս հիշեցնում են կուլտային երգ («Երջանկության արցունքները»), սակայն շեղում է արհեստական ռետրո մթնոլորտը, որը ստեղծում է Էդի (Սոս Ջանիբեկյան) նվագախումբը իր հագ ու կապով, երգացանկով ու հին «Վոլգայով», Ինգա-Անուշ կամեոյով և օգտագործելով հենց այս ֆիլմի պաստառները հենց այս ֆիլմում։ Դա շեղում է՝ կարծես, անընդհատ հիշեցնում են հանդիսատեսին, որ վերջինս դիտում է ֆիլմ, և չեն թողնում տեղափոխվել էկրանից այն կողմ։ Հետևաբար ստացվում է հերթական մեկ անգամյա օգտագործման շարմագույն «կինոկատակերգությունը»։ «Կինոկատակերգություն» տերմինն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս. ու՞մ է պետք ավելորդ «կինո» բառը։ «Հյուսիս-Հարավը»-ը մեծ հաշվով իրադրության կատակերգություն է՝ համեմված գեգերով (կատակերգական հնարք, որի հիմքում ընկած է ակնհայտ անհեթեթություն)։ Նվերը (Դավիթ Թովմասյանը) հրավիրվում է ոչ այնքան կապույտ արյուն ունեցող, գրոտեսկային օլիգարխի (Մկրտիչ Արզումանյան) առանձնատուն՝ վերջինիս կենդանիներին տիրություն անելու։ Ճերմակակոստ օլիգարխի կերպարը մենք բազմիցս տեսել ենք կարգինհաղորդումատիպ և յոթուկեսախառը նախագծերում՝ անձամբ Մկրտիչ Արզումանյանի կատարմամբ։ Հետևաբար Արզումանյանը հերթական անգամ ներկայացնում է իր գռոտեսկային ու սատիրիկ տասնյակ հաջողված կերպարներից երևի թե ամենաստացվածը՝ հետևաբար՝ ամենապոպուլյարն ու ամենատշածը։ Հետաքրքիր է, կենդանիներ պահող ու ճերմակ կոստյումները կարմիր շապիկի հետ համադրող օլիգարխի կերպարն ունի իրական պրոտոտիպ թե ոչ։ Ամեն դեպքում, այն շատ ուժեղ հիշեցնում է ոմն մեկին։

Այս բռոմեդիան (տղաների ընկերության մասին պատմող կատակերգություն, անգլերեն bro + comedy բառերից) պտտվում է Նվերի (Թովմասյանի) կերպարի շուրջ, որը «կինոյի միջի անհաջողակն է» և ունի հիմար իրավիճակների մեջ ընկնելու մեծ տաղանդ։ Նրա մյուս ընկերները (Միքայել Աբրահամյանը, Հայկ Մարգարյանն ու վերոհիշյալ Սոս Ջանիբեկյանը) միշտ նրա կողքին են, պատրաստ են անհապաղ հասնել օգնության ու լուծում գտնել ամենաբարդ իրավիճակներին։ Որոշ զվարճալի տեսարաններ հստակ հիշեցնում են կոնկրետ կոմիկական իրավիճակներ։ Ամենահամեղ ու չգռեհիկ իրավիճակներից մեկը՝ Սփանջ Բոբենց հետ կռիվը, միանշանակ վերցված է համացանցում մեծ տարածում գտած   հոլովակից, որտեղ հեքիաթային հերոսների կոստյումներով մարդիկ ծեծկռտուքի մեջ են ընկնում պատահական անցորդի հետ։ Իսկ հիմնական լեյտմոտիվը չի կարող չհիշեցնել Ռոբ Շնայդերի «Կանչով տղամարդը»/"Мужчина по вызову" ոչ անհայտ կատակերգությունը։ Բազում հոլյուցինացիները, որոնք Թովմասյանի կերպարի անբաժան մասն են կազմում, հիմնված են ոչ այդքան որակյալ ու գրաֆիկապես շատ անիրական ստեղծած հատուկ էֆեկտների միջոցով։ Թերևս, ամենազվարճալին դա «300 սպարտացիները» ֆիլմի ցիտատն է, որն իբրև դեսերտ ֆիլմի հեղինակները թողել են ամենավերջում։

Շարունակությունը՝ այստեղ

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"