Թուրքիայում քրդամետ կուսակցության անդամ քաղաքապետ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիիրթի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ քաղաքապետին Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված քաղաքապետի տանը, ինչպես նաև քաղաքապետարանում խուզարկում է իրականացվել:
Ավելի վաղ ձերբակալվել, ապա կալանավորվել էր քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



