Կլայպեդայում կազմակերպվել է «Ազգային մշակույթի օր» խորագրով փառատոն
SOCIETYԼիտվայի Կլայպեդա քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների կենտրոնի կողմից կազմակերպած 5-րդ փառատոնը` «Ազգային մշակույթի օր» խորագրով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը մասնակցել են հայկական, լատվիական, բելառուսական, լեհական, գերմանական, եվրոպական, թաթարական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։
Ելույթ են ունեցել համայնքների երաժշտական խմբերը:
Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև «Վան» հայկական համայնքը: Պարային կատարումով և երգով հանդես են եկել կիրակնօրյա դպրոցի մանկահասակ սաները, ինչպես նաև ուշուի ակադեմիայի խումբը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արամ Մուրադյանի մասնակցությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



