Թուրքիայում ձերբակալվել է Դերսիմի քաղաքապետը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ձերբակալվել է Թունջելիի (Դերսիմ) քաղաքապետ, Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) անդամ Մեհմեթ Ալի Բուլը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թունջելիի համաքաղաքապետ Նուրհայաթ Ալթունի տանը խուզարկություն է իրականացվել:
Թունջելիի քաղաքապետի ձերբակալումից ժամեր առաջ ձերբակալվել էր Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Թունջեր Բաքըրհանը, ով ևս DBP անդամ է: Ձերբակալությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:
Ձերբակալված են նաև քրդամետ DBP համանախագահ Սեբահաթ Թունջելը, ինչպես նաև կուսակցության մի քանի այլ անդամներ ևս: Նրանք բոլորը մեղադրվում է PKK օգտին քարոզչություն անելու մեջ:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



