Դպրոցի տնօրենի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
SOCIETYԳյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատար ելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



