Facebook-ը վնասակար է 30-40 տարեկան կանանց համար
LIFE1in.am- ը գրում է.
Նորզելանդացի գինականները պարզել են, որ Facebook սոցցանցը վտանգ է ներկայացնում 30-40 տարեկան կանանց համար։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ շփումը սոցցանցում ստիպում է կանանց կասկածի տակ դնել սեփական գրավչությունը և իրենց ապերջանիկ զգալ։ Նշվում է, որ ինքնագնահատականը սկսում է բարձրանալ 50 տարեկանից հետո։ Օգտահաշիվ չունեցողներն ավելի գոհ են եղել իրենցից։
Սոցցանցի ազդեցությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների վրա ուսումնասիրել են Օքլենդի համալսարանի փորձագետները։ Ինչպես գրում է NetGuide-ը, հետազոտությանը մասնակցել է 11 հազար մարդ, որից 62.5 տոկոսը՝ կանայք։ Մասնակիցների տարիքը եղել է 18-49։ Փորձին մասնակցել են ոչ միայն օգտատերեր, այլև մարդիկ, ովքեր օգտահաշիվ չեն ունեցել սոցցանցում։
Ինչպես պարզվել է՝ կանայք ավելի հաճախ են օգտվում այդ սոցցանցից, քան տղամարդիկ։



