Թուրք–քրդական հակամարտությունը տեղափոխվել է Դիարբեքիր
SOCIETYԵրեկ «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր թուրք–քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերջին օրերի թուրք–քրդական հարաբերությունների լարվածության ու հակամարտության մասին:
«Թուրք–քրդական հակամարտության թերևս ամենաթեժ իրավիճակն է այսօր, քանի որ ավանդական դարձած հարավ–արևելյան նահանգների պայքարը տեղափոխվել է արդեն Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիր: Եթե նախկինում հարավ–արևելյան նահանգներում՝ մասնավորապես Իրաքին և Սիրիային սահմանակից նահանգներում էր ռազմական պայքարն ընթանում, և թուրքական բանակն այնտեղ էր իրականացնում ռազմական գործողությունները, ապա արդեն երկու օր է, որ այդ ռազմական գործողությունները տեղափոխվել են Դիարբեքիր: Մասնավորապես՝ Դիարբեքիրի որոշ թաղամասեր գտնվում են քրդական ինքնակազմակերպված ջոկատների հսկողության տակ»,– նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այդ թաղամասերում պետական շենքերի վրայից հանվել են թուրքական դրոշները, փոխարենը փակցվել է Քուրդիստանի դրոշը: Փորձագետի տեղեկացմամբ` երկու օր առաջ Դիարբեքիրից Անկարայի ուղղությամբ է տեղափոխվել Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ, ազգությամբ քուրդ Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի գլխավոր դատախազության մեկնաբանությամբ՝ նա անվտանգության նպատակներից ելնելով է տեղափոխվել:
Կարեն Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս, այն բաժանում է երկու հատվածի՝ հարավ–արևելյան և արևելյան: Վերջինս շեշտում է, որ հարավ–արևելյան նահանգների մեջ մտնող Դիարբեքիրից կամ Տիգրանակերտից մենք (հայերս – խմբ.) ոչ մի ակնկալիք երբեք չենք կարող ունենալ: Դիարբեքիրում քրդերը շատ ավելի մարտական են տրամադրված, նրանք ի տարբերություն Կարսի, Սարիղամիշի, Իգդիրի քրդերի, համարում են, որ այդ տարածքները ոչ թե թուրքերինը կամ հայերինն են, այլ՝ իրենցը:
Ինչպես Հովհաննիսյանն է նշում, որոշակի քաղաքական զարգացումների արդյունքում, մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ արևելյան նահանգների կողմից, մասնավորապես` Կարսի, Սարիղամիշի և Իգդիրի մասով:
«Այս օրերին Իգդիրում իրականացվում են մինչև այժմ թուրք–քրդական հակամարտության մեջ չլսված և չտեսնված գործողություններ: Այն մնացել է պարփակման մեջ, քանի որ «Թուրքսելը» անջատել է իր ծառայությունն Իգդիրում, այնտեղ չկա ինտերնետ–կապ, հոսանքազրկված են Իգդիրի որոշակի հատվածներ»,– հավելեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



