Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջին անգամ ՀՀ պարտքի չափի մասին տեղեկությունը հուսալքության զգացում չառաջացրեց

ECONOMICS
ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպած «Պետական պարտք» թեմայով երկօրյա սեմինար–քննարկումը ոչ միայն օգտակար էր, այլև սպասված, քանի որ դրանով փորձ արվեց ևս մեկ անգամ լրագրողներին բացատրել, թե իրականում որն է գերատեսչության մանդատը, որից այս կամ այն կողմ երկխոսությունը պարզապես կարող է վերածվել ինքնանպատակ քննարկման կամ այլ կերպ ասած՝ ոչինչ չտալ կողմերին:
Իրականում ընտրված ձևաչափն առավել կհեշտացնի լրագրող – երկրի ֆինանսների կառավարիչներ հետագա երկխոսությունը, բայց ներկայացնենք մեր տեսանկյունից ամենակարևորը: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում բազում առիթներ եղան համոզվելու, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ մի կողմից չինովնիկներն են փորձում Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ և գեղեցիկ խոսքերով «համոզել», թե իրենք ինչքան լավն են, իսկ մյուս կողմից էլ՝ լրագրողներն են փորձում «ցույց տալ», որ իրենց «խաբելն» այդքան էլ հեշտ չէ:
 
Ու թերևս առաջին անգամն էր, երբ համեմատելով ֆիննախի թիմի պրոֆեսիոնալիզմը օրինակ՝ ՀՀ պետական պարտքի մարման ժամանակացույցի, հեռանկարների և այլ տեղեկությունների հետ, ոչ թե երկրից փախչելու զգացում առաջացավ, այլ հանգիստ խղճով շունչ քաշելու ցանկություն, քանի որ անզեն աչքով անգամ տեսանելի էր, թե գերատեսչության յուրաքանչյուր ներկայացուցչի համար երկրի ֆինանսների առջև ծառացած խնդիրները հաղթահարելն ինչքան կարևոր է, եթե չասենք, նույնիսկ՝ պատվի հարց:
 
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ Հայաստանի պետական պարտքն այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ կազմել է 2 տրլն 563 մլրդ դրամ կամ՝ 5 մլրդ 607 մլն դոլար, որից արտաքին պարտքը՝ 4 մլրդ 45 մլն դոլար:
 
Մնացածը կազմում է ՀՀ ներքին պարտքը, իսկ ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը մոտ է 50 տոկոսին, բայց նույնիսկ այդ լուրն անգամ հիստերիա չառաջացրեց, քանի որ աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացված պարքերի մարման գրաֆիկները, արտաքին և ներքին շոկերին դիմակայելու բոլոր հնարավոր սցենարներն այնքան բազմակողմանի էր մշակված ու համադրված, որ տպավորությունն այնպիսին է, որ մասնագետներին ընդամենը մնում է անհրաժեշտ պահը որսալ ու դրանք կյանքի կոչել, որպեսզի հնարավոր լինի կամ ամբողջությամբ չեզոքացնել կամ գոնե հնարավորինս մեղմել կանխատեսվող ռիսկերը:
 
Ի դեպ, սեմինարի ժամանակ Արշալույս Մարգարյանը տեղեկացրեց նաև, որ՝ պետական պարտքի մարումների տարբեր գրաֆիկներով երկիրը ստիպված կլինի մինչև 2052 թվականը պարտք մարել, իսկ պարտքի մարման միջին ժամկետը կազմում է 9,5 տարի, որն ըստ մասնագետի ամբողջովին բավարարում է մեր ռազմավարության պահանջներին:
Հուսադրող է նաև տեղեկությունը, որ մի կողմից ներքին պարտքն է ոչ ռիսկային, իսկ մյուս կողմից էլ պարտքի մարման գրաֆիկն է իդեալական, իսկ երկիրը դեֆոլտի առջև կանգնելու բոլոր կանխատեսումները փաստորեն իրատեսական չեն.
«Ինձ հայտնի չէ որևէ երկիր, որը ներքին պարտքի պատճառով կարող է դեֆոլտի մասին հայտարարել»,– ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards