Նյու Յորքի քաղաքապետը նախազգուշացրել է Թրամփին, որ կպաշտպանի ներգաղթյալներին
INTERNATIONAL NEWSՆյու Յորքի քաղաքապետ, դեմոկրատ Բիլ դե Բլազիոն հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու նրան նախազգուշացրել, որ ինքը մտադիր է երկրում բնակվելու իրավունք չունեցող ներգաղթյալներին պաշտպանել արտաքսումից, հայտնում է – BBC-ն։
«Ես նրան ասացի, որ այս քաղաքը ու մեր երկրի շատ քաղաքներ կանեն հնարավոր ամեն ինչ իրենց բնակիչներին պաշտպանելու համար, որպեսզի ընտանիքները չբաժանվեն իրարից»,- ասել է Դե Բլազիոն Թրամփի հետ հանդիպումից հետո։
Դեռ իր նախընտրական քարոզչության ընթացքում Թրամփը նշանավորվել էր ապօրինի միգրացիայի դեմ պայքարի իր արմատական ծրագրերով։ Մասնավորապես նա խոստացել էր մեծ պատ կառուցել ԱՄՆ ու Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ու ստիպել որ դրա համար Մեքսիկայի իշխանությունները վճարեն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



