Իսրայելը Ռուսաստանին խնդրել է ժամանակակից զենք չվաճառել Իրանին
INTERNATIONAL NEWSԻսրայելը Ռուսաստանին խնդրել է Իրանին չվաճառել ժամանակակից զենք, որը կարող է խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանում ռազմական- ռազմավարական հավասարակշռությունը։ Այս մասին հայտնում է «Կուրսորը»՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի մամուլի ասուլիսը։
Լիբերմանը շեշտել է, որ Իսրայելը հատկապես մտահոգված է Իրանին ռազմական ժամանակակից կործանիչներ վաճառքով։ Միաժամանակ Լիբերմանը նշել է, որ Իսրայելը դժվար թե կարողանա կանգնեցնել Մոսկվայի ու Թեհրանի միջեւ նոր ռազմական գործարքի իրականացումը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը Իրանի հետ քննարկում է Թեհրանին 10 մլրդ դոլար արժողության սպառազինում ու տեխնիկա մատակարարելու հնարավորությունը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



