Սխալներ, որ երբեք չեն գործում խելացի մարդիկ
LIFE1in.am- ը գրում է.
Մեզնից յուրաքանչյուրը բազմաթիվ սխալներ է գործում: Սակայն որոշ մարդիկ նույն սխալները անում են կրկին ու կրկին` չկարողանալով հաղթահարել իրենց և մնալով նույն տեղում, հայտնում է medinfo.ua-ը:
Սակայն խելացի մարդիկ պարզապես սովորում են իրենց սխալներից: Ահա կյանքի մի քանի կարևոր սխալներ, որոնք խելացի մարդը երբեք երկու անգամ չի անի:
Անել նույն բանը` սպասելով այլ արդյունքների
Խելացի մարդիկ հասկանում են, որ այլ արդյունքի հասնելու համար հարկավոր է փոխել գործին մոտենալու ձևը:
Հաճույքը հետաձգել չկարողանալը
Խելացի մարդիկ հասկանում են, որ հաճույքը արագ չի գալիս` երկար սպասված պարգևին նախորդում է ծանր աշխատանքը:
Հավատալ չափազանց լավ ելքի
Հարկավոր է հիշել, որ միայն այն դեպքում կարելի է հավատալ լավագույն արդյունքի, եթե ինքներդ գործի մեջ ներդրել եք մեծ պաշարներ և ուժեր:
Հաճոյանալ յուրաքանչյուրին
Անհնար է յուրաքանչյուրին հաճոյանալ: Հարկավոր է քաջություն ունենալ ընտրություն կատարելու, նույնիսկ եթե դա որոշ մարդկանց դուր չգա:
Չտեսնել ընդհանուր պատկերը
Հարկավոր է մտածել, թե ինչքան ժամանակ կծախսվի տվյալ գործի համար, և ընդհանրապես դա ինչու եք անում: Այլապես կարելի է հայտնվել փակուղում:
Խաղալ զոհի դեր
Այդպիսի մարդը չի հասկանում, թե ինչքան խոցելի է դառնում՝ իր ուժը և իշխանությունը փոխելով այն կասկածելի ուրախությունների հետ, որոնք կարող են տալ կողմնակի մարդիկ:
Լինել այն, ինչ չեք
Շատ հրապուրիչ է շրջապատի աչքին երևալ այն, ինչ նրանք ուզում են տեսնել: Սակայն ոչ ոք չի սիրում նմանակումը: Երջանկությունը և հաջողությունը անմիջականորեն կախված են մարդու ներքին աշխարհընկալման հետ:



