Կլուծարվի «Էկոնոմիկա» ամսագիրը
SOCIETYԿառավարությունը որոշել է լուծարել «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Հարցը կքննարկվի այսօր կայանալիք կառավարության նիստի ընթացքում:
«էկոնոմիկա հանդես» ՓԲԸ–ն լուծարելու մասին որոշումը ընդունվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: Նախագծում որպես ընկերության լուծարման անհրաժեշտություն է նշվում այն, որ դրա ընդունման դեպքում կնվազեն պետական բյուջեի ծախսերը: Իսկ դրանից հետո էլ ընկերության կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով:
Ամսագրի հիմնական նպատակը Հայաստանում իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության լուսաբանումն ու դրա թափանցիկության ապահովումը, տնտեսական դաշտում առկա հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծման ուղիների ուրվագծումն էր։
«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ–ն գործառույթներն իրականացնում էր 12 հաստիքային միավորների միջոցով: Իր գործունեության իրականացման համար ընկերությունը պետբյուջեից յուրաքանչյուր տարի ստացել է 99 միլիոն 312 հազար դրամ: Աշխատավարձը կազմում է այս գումարի 46,5%–ը, իսկ այլ ծախսերը` 53,5%–ը: Հանդեսը հրատարակվում է 1999 թ–ից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



