Վահրամ Բաղդասարյան. Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի
ECONOMICSԵրեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով ՊՆ կողմից ստեղծվող հիմնադրամին` նշեց, որ այն լավ ու բարի նպատակով գրված օրենսդրական նախաձեռնություն է:
Պատգամավորը կարծում է, որ ընդամենը մեկ–երկու տարի հետո բոլորը ողջունելու են այս քայլը, և դա մի ընդհանուր հիմնադրամ է դառնալու ու աննախադեպ է լինելու:
Անդրադառնալով պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե ինքը գիտի` ովքեր են բանակի թալանչիները, Բաղդասարյանը նշեց, որ երևույթը կա, բնականաբար, ժխտել չեն կարող: «Պատկան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի: Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է մատուցվեն հանրությանը, և չարաշահումներ արած մարդիկ պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, և այն բոլոր վնասները, որոնք կատարվել են, պետք է վերականգնել: Անթույլատրելի են ոչ միայն ՊՆ–ի հետ կապված չարաշահումները, այլ` ընդհանրապես: Այն ձեռքը, որ գնում է դեպի բյուջե, պիտի կտրվի»,– հայտարարեց նա:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



