Երիտասարդ բռնցքամարտիկները գիտեն իրենց առաջին մրցակիցներին աշխարհի առաջնությունում
SPORTՌուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներից 3-ը պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 18-ին՝ 1/32-րդ փուլից: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմրցի Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկի հետ, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը ուժերը կչափի հնդիկ Անշիշի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Արթուր Մեմբերգը: Նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 3 նե րկայացուցիչները. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արթուր Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: