ԵՎՕԿ-ի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին ազատ են արձակել գրավի դիմաց
INTERNATIONAL NEWSԵվրոպական օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին դատարանը թույլ է տվել հեռանալ Բրազիլիայից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AFP-ն: Հիկեն ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Վերջինս կասկածվում էր Ռիո-2016 տոմսերի անօրինական վաճառքի մեջ: Իռլանդացին այս շրջանում տնային հսկողության ներքո էր Ռիո դե Ժանեյրոյում:
Դատարանը Հիկեին է վերադարձրել անձնագիրը, որպեսզի նա կարողանա արտասահմանում բուժում ստանալ: Սակայն ԵՎՕԿ-ի նախկին նախագահը ազատ արձակվելու համար գրավ է թողել 435 հազար եվրո:
Պատրիկ Հիկեն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



