Ֆիննախը տուգանել է Ալրաղացի Լյովիկին
INTERNATIONAL NEWS«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել 18820 կգ կենդանի խոզեր, որոնք 2015թ փետրվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գրության համաձայն՝ վերցվել են 1 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանման, սակայն սահմանված ժամանակահատվածում ընկերությունը մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել:
Արդյունքում՝ մայիսի 19-ին «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն եւ նա տուգանվել է 50.000 դրամի չափով:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



