Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանում լիբերալները պարտվեցի՞ն

INTERNATIONAL NEWS
Միջազգային մամուլին ապշեցրել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալության մասին լուրը: Բոլորն էին ուզում հասկանալ՝ ի՞նչ և ո՞վ է կանգնած գործի ետևում, իսկ որ առավել հետաքրքիր է՝ խնդիրը հիմնականում քննարկվում էր իրավապահներին հավատ չընծայելու և իշխանության համար պայքարի՝ կրեմլյան դավադրության համատեքստում: Դիտարկվում էր նաև գործելու ստալինյան մեթոդը. նախ՝ պատիվներ, ապա` ձերբակալություն գիշերվա կեսին: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ միջազգային հանրությունը լուրն ընդունեց որպես առկա փոքրաթիվ լիբերալներին ուղղված ծանր հարված, ինչը կհանգեցնի նաև վարչապետ Մեդվեդևի թուլացմանն ու Պուտինի աջ ձեռքը համարվող Իգոր Սեչինի (պուտինյան պահպանողականների) ամրապնդմանը, որ նաև «Ռոսնեֆտի» ղեկավարն է: Ընդ որում, ձերբակալությունն ուղիղ կերպով էին Սեչինի հետ կապում՝ նշելով, թե կաշառքը, որի մասին խոսվում է, իրականում «Ռոսնեֆտից» ուղարկվել է ճամպրուկով, անհայտ մարդկանց միջոցով, որոնք, պարզվել է, իրավապահներ են եղել…
 
Դրսի մամուլը, շատ հնարավոր է, ուղիղ թիրախին է խփել, և Ուլյուկաևի ձերբակալությունն իսկապես նաև իշխանության համար պայքարի ու ստալինյան մեթոդներով գործ սարքելու շրջանում է տեղավորվում: Բայց անհնար է չզարմանալ ազատ աշխարհի միամտության առիթով, որտեղ կարծում են՝ վարչապետ Մեդվեդևն իսկապես այն լիբերալն է, որ շահերի ազնիվ բախում ունի Պուտինի կամ նրա համակրանքը վայելող որևէ շրջանակի հետ: Մեդվեդևը, թող ներվի ասել, նույն Պուտինն է: Գուցե ավելի մեղմ, նվազ հիշաչար, իսկապես ավելի լիբերալ՝ զուտ կրթության, գործունեության բերումով, բայց հայտարարել, թե նա Պուտինից անկախ գործունեություն կծավալեր՝ լիբերալների իր թիմով, և ահա՝ հարված ստացավ, մե՜ծ միամտություն է, թե չասենք՝ մոլորություն:
 
Իբր վկայություն՝ նույն «Բաշնեֆտի» գործարքն ու հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործը կրկին դիտարկենք: Ինչ է՝ մոռացա՞ն, թե ինչպես գործով անցնող անձինք, նրանց թվում՝ 2006–2009 թթ. «Բաշնեֆտի» ղեկավար Ռահիմով կրտսերը, ՔԿ–ում վկայեցին, որ առնվազն 5 մլրդ արժեցող ընկերությունը Վլադիմիր Եվտուշենկովին 2 մլրդ–ով վաճառեցին հենց նախագահ Մեդվեդևի սպառնալի պահանջով: Չհիշեցի՞ն, թե ինչպես Մեդվեդևի հետ բնավ վատ հարաբերություններ չունեցող Սեչինը, ոմն Գայանե Արինինայի միջոցով, 2014–ի գարնանը Երևանում գտնվող Հայրապետյանին նամակով հրավիրեց «Ռոսնեֆտ»՝ «Ռոսնեֆտի» դուստր–ձեռնարկություններից մեկը գլխավորելու բարի կամքով և նույն Մեդվեդևի հետ հանգիստ ընդունեց այն փաստը, որ Հայրապետյանն անմիջապես օդակայանից տեղափոխվեց «Մատրոսկայա տիշինա»՝ մեղադրվելով «Բաշնեֆտի» գործարքում փող լվալու մեջ: Թե՞ Հայրապետյանի բախտը պարզապես չբերեց այն բանում, որ Խոդորկովկսի չէր, որ արժանանար Արևմուտքի շենշող ուշադրությանը: Եվ մեղադրվեց մի բանում, որին, ի դեպ, ինքն էր դեմ եղել: Հայր ու որդի Ռահիմովների ցուցմունքը հայտնի է. գործարքից առաջ կրտսեր Ռահիմովին Ուֆայի հիվանդանոցում այցելած Հայրապետյանը մի՛ քանի անգամ է խնդրել` չգնալ գործարքի, ինչին հակադարձել են, թե չեն կարող Մեդվեդևին ու Սեչինին դեմ գնալ…
 
Այնպես որ չեմ պնդում, թե այս պատմության մեջ ամեն բան հայտնի է, նախարարը՝ մեղավոր, բայց որ ազատ աշխարհի ողբը ծիծաղելի է, հաստատ է, որովհետև Ռուսաստանում լիբերալներն անցան Ելցինի հետ միասին, որն, ի դեպ, նույնպես սրբերից չէր…
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network