Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Լավագույն մարզական ընտանիք»-ի հաղթողներին (լուսանկարներ)

SOCIETY

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասներկուերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2015թ. եզրափակիչ փուլի մրցումները:

ՀՀ նախագահի 2015 թվականի հունիսի 4-ի կարգադրությամբ մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ «Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթ, որն անցկացվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին, «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներ, որոնք կանցկացվեն հոկտեմբեր ամսին:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երեւան քաղաքից եւ Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է 2.065 ընտանիք կամ 6.195 մարդ, իսկ ս.թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթներին, կազմակերպիչների հավաստմամբ, կմասնակցեն 6000-ից ավելի երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ընդհանուր առմամբ, երեք մրցույթների ընթացքում ՀՀ նախագահի մրցանակի համար մասնակիցների թիվն այս տարի կգերազանցի 12.000-ը:

«Լավագույն մարզական ընտանիք-2015» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձեւերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է նաեւ իր կազմում հաշմանդամ անձ ունեցող 19 ընտանիք՝ ՀՀ մարզերից, Երեւան քաղաքից եւ Արցախից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ՝ Երեւանի, ԼՂՀ եւ ՀՀ մարզերի պատվիրակություններին: Եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի եւ հաշմանդամություն ունեցող 19 ընտանիքի բոլոր երեխաները նախագահի կողմից ստացել են խրախուսական նվերներ:

Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի բոլոր մասնակիցներին եւ հաղթողներին, մաղթել նոր հաջողություններ: «Բոլորիս համար ակնհայտ է, որ մասնակցությունն ինքնին արդեն հաջողություն է, բայց մրցույթը մնում է մրցույթ, պայքարը մնում է պայքար։ Ուստի, արժե վայելել հաղթանակի բերկրանքը։ Եվ ես մեծ սիրով եւ հաճույքով շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։

Ամեն անգամ դիմելով ձեզ՝ ես ասում եմ, որ դուք բացի ձեր ընտանեկան մթնոլորտը ավելի հետաքրքիր դարձնելուց, բացի ձեր երեխաներին հոգեպես եւ ֆիզիկապես առողջ դաստիարակելուց, նաեւ մեծ գործ եք կատարում, որովհետեւ դուք ընդօրինակման ենթակա եք ուրիշների համար: Դուք երջանիկ մարդիկ եք, քանի որ համերաշխ ընտանիքներ եք: Առանց համերաշխության, առանց փոխօգնության, առանց ջերմ մթնոլորտի անհնար է մասնակցել այս մասսայական միջոցառմանը։ Ուստի, մեկ անգամ եւս կոչ եմ անում՝ ո՛չ միայն ինքներդ զբաղվեք, այլեւ շատ-շատերին հրավիրեք զբաղվելու, որովհետեւ մասսայական սպորտը միայն առողջություն չէ՝ մասսայական սպորտն ի վիճակի է մթնոլորտ փոխել, մարդկանց տրամադրությունը փոխել։ Բոլորիս կյանքը բաղկացած է մեծ եւ փոքր հաջողություններից, մեծ եւ փոքր հաղթանակներից, անշուշտ, նաեւ մեծ ու փոքր խնդիրներից։ Չկա այս աշխարհում որեւէ մեկը, որ խնդիր չունենա։ Խնդիրները լուծվող են եւ լուծվում են, բայց կյանքը շարունակվում է։ Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ նոր հաջողություններ։ Դուք չեմպիոններ եք։ Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հաճույքով մասնակցում եք այս մրցույթներին»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network