Դիզայներ Արայիկ Գաբաջյանը՝ նորաձեւության աշուն-ձմեռ թրենդերի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում 2016-2017թթ աշուն-ձմեռ նորաձեւության հիթերի ու հակաթրենդների մասին խոսել է դիզայներ Արայիկ Գաբաջյանը:
«Այս տարի շատ են հանդիպում բրդյա գործվածքները` խոշոր գործվածքներով, որոնք թե բլուզի, թե վերնահագուստի պարագայում հանդես են գալիս երկար, ուսերը կախ տեսքով: Այս տարի շատ են բախրամաները եւ բախրամայանման փյուսքուլները. սրանք գեղեցիկ են, երբ համադրվում են թավշյա գործվածքների եւ թեթեւ մետաքսների հետ համադրված»,- նշեց դիզայները:
Հակաթրենդների մասին խոսելիս` Արայիկ Գաբաջյանը նկատեց.
«Որպես այդպիսին` հակաթրենդ չկա, միաժամանկ կա այսպիսի ընդունված կարգ` սովորաբար երկու սեզոն հին թրենդները դառնում են հակաթրենդ: Սակայն շատ դետալներ` գործվածքներ, պրինտներ ու նմանատիպ բաներ հաճախ վերադառնում են այլ օգտագործմամբ: Այս տարվա հակաթրենդներն են շատ ծաղկավոր պրինտները, սեւ-սպիտակ գծերը, վագրային պրինտները, արծաթափայլ ու ոսկեգույն երանգային քարերով եւ զարդերով հագուստները»:
Զրույցի վերջում դիզայները ընդգծեց` յուրաքանչյուր կին պետք է ընտրի իր ներաշխարհին համահունչ հագուստ.
«Ինչ վերաբերվում է ոճի ընտրությանը` յուրաքանչյուր կին պետք է ընտրի իր ներաշխարհային համահունր հագուստներ, այլապես շատ արհեստական կդիտվի: Յուրաքանչյուր կին հագուստի մեջ իրեն շատ հարմար ու ինքնավստահ պետք է զգա, այդ դեպքում է միայն կինը լինում մոդայիկ, ոճային ու ճիշտ հագնված»,- հավելեց դիզայները:
Հեղինակ Անուշիկ Մելքոնյան
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



