Արմենը քավորս է, մեր մեջ չի կարող վատ հարաբերություններ լինեն. Անդրանիկ Հարությունյան
LIFELife.panorama.am-ը գրում է.
Դերասան Անդրանիկ Հարությունյանը շուտով հանդես կգա նոր նախագծում, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Ես ու Անաիս Սարդարյանը այս պահին զբաղված ենք մի հաղորդմամաբ, որն իր բնույթով ավելի շատ սիթքոմի է նման լինելու: Հաղորդումը կոչվում է «Մանկուց երազել եմ»: Իմաստը կայանում է նրանում, որ մենք ընտրում ենք հայտնի մարդկանց, իմանում նրանց մանկության երազանքի մասին ու փորձում բեմականացնելով` իրականացնել այն: Արդյունքում ստացվում է սիթքոմանման հաղորդում, որտեղ ամեն անգամ հերոսենրն ու բովանդակությունը փոխվում են»,- պատմեց դերասանն ու հավելեց` նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, այնպես որ շատ մանրամասներ հայտենլու իրավունքը չունի:
«Բավականին հետաքրքիր ու ծիծաղաշարժ նախագիծ է սպասվում, կարծում եմ` հեռուստադիտողի կողմից այս հաղորդումը կսիրվի: Տեսնենք` ինչ կլինի ընթացքում»,- նշեց նա:
Անդրադառնալով բիզնեսին` «Stand club»-ին` դերասանը նկատեց, որ վաղուց այլեւս ակումբի աշխատանքներով չի զբաղվում.
«Ակումբից արդեն երկար ժամանակ է դուրս եմ եկել եւ եթե չեմ սխալվում, օրերս այն ընդհանրապես փակվեց: Ինքս տեղեկություններ չունեմ, թե ինչու փակվեց, երեւի չարդարացրեց»,- նկատեց նա:
Մեր հարցին, թե արդյոք Արմեն Վարդանյանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ակումբի գործերով նրանք միասին էին զբաղվում, պատասխանեց.
«Արմենը քավորս է, մեր մեջ չի կարող վատ հարաբերություններ լինեն: Իրականում ես ու Արմենը դուրս եկանք ակումբից, իսկ ակումբը շարունակեց աշխատացնել մեր ընկերներից մեկը, վերջինն էլ երեւի որոշեց չզբաղվել այդ գործով»:
Անդրանիկ Հարությունյանը շեշտեց` առաջիկայում եւս կփորձի բիզնեսով զբաղվել.
«Մեր երկրում արվեստի մարդը չի կարող բիզնեսով չզբաղվել, քանի որ արվեստագետի համար մեզ մոտ դաժան է: Այլ հարց է, թե արվեստագետն ինչ բիզնեսով զբաղվի. Կոնկրետ ես ոչ մի անգամ ֆինանսական կողմով չեմ զբաղվել, միայն PR-ի մասով եմ հետաքրքրվել»,- ավարտեց դերասանը:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



