Սաուդյան Արաբիան ՕՊԷՔ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters
ECONOMICSՍաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամներին հորդորել Է հանույթը կրճատել օրական մինչեւ 32,5 միլիոն բարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը:
Նախարարի խոսքով՝ նավթահանույթի՝ օրական մինչեւ 32,5 միլիոն բարել կրճատումը կարագացնի նավթի շուկայի վերականգնումը եւ օգուտ կբերի արտադրողներին ու սպառողներին: Նախարարը նաեւ ընդգծել Է, թե հույս ունի նավթաշուկայի կայունացման ոլորտում համագործակցության շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնել ՕՊԷՔ-ի երկրների՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



