Ադրբեջանական նավթը շարունակում է էժանանալ
ECONOMICSԱդրբեջանական նավթը շարունակում է էժանանալ, այն էժանացել է եւս 0,43 դոլարով` 0,9 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Azeri Light տիպի նավթի էժանացած արժեքը մեկ բարելի համար կազմում է 47,27 դոլար:
AzeriLight տիպի նավթի ամենացածր գինը եղել է 2001 թվականին՝ 1 բարելի համար արժենալով 19,5 դոլար, իսկ ամենաբարձր գինը ՝ 2008 թվականին ՝ 149,66 դոլար:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են մի շարք նավթարդյունաբերական ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: