Սպասքի գույնն ակտիվորեն ազդում է մթերքի համի վրա
LIFEShabat.am-ը գրում է.
Սպասքի գույնն ակտիվորեն ազդում է մթերքի համի վրա՝ հայտնում է direct-press.ru-ն: Իսպանացի և բրիտանացի գիտնականների խումբը հետազոտության արդյունքում եզրակացրել է, որ սննդի և խմիչքների համը կարող է փոխվել՝ կախված սպասքի գույնից:
Փորձին մասնակցել է 57 կամավոր, որոնց առաջարկել են հերթով փորձել տարբեր գույնի բաժակների մեջ տաք շոկոլադ ու սուրճ: Բոլոր ըմպելիքները պատրաստված են եղել նույն բաղադրատոմսով, բայց փորձի մասնակիցներին առավել համեղ է թվացել նարնջագույն բաժակով տաք շոկոլադն ու դարչնագույն բաժակով սուրճը:
Այնուհետև գիտնականներն առաջարկել են փորձել ելակի մուս: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն ավելի համեղ է, երբ մատուցվում է սպիտակ ափսեով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



