Պարզաբանում. նախարարին պատկանող բժշկական կենտրոնին հատկացվելու է ոչ թե 24 մլն, այլ` 4 մլն դրամ
SOCIETYՄամուլում հրապարակված տեղեկության համաձայն` պետական երաշխավորմամբ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134 մլն դրամի չափով, որից ամենամեծ հատկացումը՝ 24 միլիոնը, բաժին է հասնելու «Վարդանանց» բժշկական կենտրոնին, որն ինչպես հայտնի է, պատկանում է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
ՀՀ ԱՆ լրատվականից «Փաստին» պարզաբանեցին, որ իսկապես վերոնշյալ 25 կազմակերպությունների մեջ եղել է նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնը, որի հետ 2016 թ. կնքվել է 24 մլն ՀՀ դրամի նախնական պայմանագիր, սակայն հաշվի առնելով բժշկական կենտրոնի հնարավորություններն ու թողունակությունը, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գումարը նվազել է 20 մլն ՀՀ դրամով: Այս պահին կազմում է 4 մլն դրամ, իսկ նույն ծրագրով կազմակերպության 2015 թ. ֆինանսավորումը կազմել է 11,9 մլն դրամ:
«Գումարը ոչ թե ավելացել է, այլ նվազել է` դառնալով 4 մլն դրամ, հետևաբար մամուլում հրապարակված 24 մլն դրամի մասին տեղեկությունը հավաստի չէ և չի համապատասխանում իրականությանը»,– Past.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Արմինե Գրիգորյան
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



