Հնդկական համեմունքներ, որոնք օգտագործելու դեպքում ձմռանը չեք մրսի
PHOTOՀամեմունքները յուրաքանչյուր հնդկական խոհանոցի անփոխարինելի մասն են: Առանց համեմունքի ոչ մի սնունդ չի պատրաստվում: Միակ բանը, որ պետք է պահել հաշվի առնել, համեմունքների ճիշտ քանակությամբ օգտագործելն է: Համեմունքները ոչ միայն հաճելի համ են հաղորդում սննդին, այլև ունեն մի շարք օգտակար հատկություններ:
Կոճապղպեղ
Կոճապղպեղը պարունակում է ջերմաարտադրող յուղեր: Այն օրվա ընթացքում ավելացնում է ակտիվությունը: Ուտելուց այն օգնում է պահել մարմնի ջերմությունը: Կոճապղպեղը կարող եք ավելացնել սննդի մեջ, ինչպես նաև դրանով կարող եք թեյ պատրաստել:
Դարչին
Ամեն ինչից բացի, այն ախորժելի բույր ունի: Դարչինն այն հայտնի համեմունքներից է, որն օգնում է բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև խթանում է նյութափոխանակությունը:
Չիլի
Չիլին օգնում է տաքացնել ողջ մարմինը:
Չաման
Չամանը հայտնի է ջերմություն արտադրող հատկություններով: Այն հայտնի հնդկական համեմունք է, որն օգնում է ապահովել արտադրված ջերմության հավասարակշռությունը: Այն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
Նյութը հրապարակման ենթարկեց Past.am-ը: