Բենզեմա. Դի Մարիան ամեն ինչ ունի
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է նախկին թիմակցի՝ կիսապաշտպան Անխել դի Մարիայի մասին, ով ամռանը տեղափոխվեց «ՊՍԺ»։
-Դի Մարիան հիանալի տղա է։ Մենք իրար շատ լավ ենք հասկանում, և դա՝ ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև որպես անձ։ Նա ամեն ինչ ունի՝ արագություն, հարված, տեխնիկա։ «Ռեալում» նա անում էր ամեն ինչ՝ խաղում էր կենտրոնում, եզրերում և անգամ ձախ եզրային պաշտպանի գոտում։ Նա լավն է ու կատակասեր, նա հիանալի թիմակից է։
2014-ին հիանալի մրցաշրջանից հետո, երբ մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ նա հասավ Աշխարհի առաջնության եզրափակիչ, ես շատ զարմացած էի, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա խաղը չստացվեց։
Դի Մարիան կարող է օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայում, քանի որ մեծ խաղերում հանդես գալու փորձ ունի և գիտի՝ ինչպես է պետք խաղալ բարձր մակարդակում,-ասել է Բենզեման։