ԱՄՆ-ում շտապօգնության ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ է զոհվել
SOCIETYՀիվանդին տեղափոխող շտապօգնության ինքնաթիռը ԱՄՆ-ի Նևադա նահանգում վթարի է ենթարկվել: Վթարը մի քանի մարդու մահվան պատճառ է դարձել: Արմենպրեսը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, հաղորդում է, որ վթարը տեղի է ունեցել Էլկոյի շրջանում` նոյեմբերի 18-ի երեկոյան` տեղի ժամանակ ով 20:00-ին:
Piper PA 31 բժշկական ինքնաթիռը ուղևորվել էր հարևան Յուտայի նահանգ` տեղափոխելով սրտի խնդիրներ ունեցող հիվանդի: Ինքնաթիռն օդ բարձրանալուն պես վայր է ընկել օդանավակայանի մոտ, ինչի հետևանքով ոչնչացել է մի քանի մեքենա:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել, այդ թվում` անձնակազմի երկու ներկայացուցիչ, բուժքույրը և հիվանդը:
«Տախտակամածում չորս մարդ կար, հավանաբար նրանք բոլորն էլ զոհվել են»,-նշել է տեղի իշխանությունների ներկայացուցչ Ջոն Պատրի Ռայսը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



