Ուկրաինայի նախագահը կանչվել է ցուցմունք տալու
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահի աշխատակազմը ստացել է ծանուցում Պետրո Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Украин ские новости»-ն` հղում անելով նախագահի աշխատակազմին:
«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պետրո Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն»,- ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում: Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



