Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միայն խոհանոցում եմ գերազանցում Արևիկին». Արևիկ Ուդումյանի քրոջ նոր նախագծի շնորհանդեսը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Արագ, համեղ և հեշտ պատրաստվող. այսպիսի բաղադրատոմսեր է առաջարկում Հելեն Ուդումյանն իր «Kitchen with Helen» բլոգում: Իր 40 ամյակի օրը Հելենն ընկերներին հրավիրել էր միասին տոնելու օրն ու ազդարարելու նախագծի պաշտոնական մեկնարկը:



«Ես այսօր դառնում եմ 40 տարեկան, սակայն դա այնքան մեծ իրադարձություն չէ, որքան իմ նախագծի՝ «Kitchen with Helen»-ի շնորհանդեսը: Բլոգիս բացումն արել եմ մի քանի ամիս առաջ, սակայն  հիմա հասունացավ պահը, երբ այն պետք էր ավելի մասսայական ներկայացնել»,- BlogNews-ին ասաց Հելենն ու նշեց, որ առայժմ նախագիծը ներկայացնելու է համացանցում, սակայն նշեց, որ արդեն պայմանավորվածություններ ունի այն հեռուստատեսությամբ ևս ներկայացնելու համար:

Երեկույթը սկսվեց մնջախաղով: Հելենն իր հյուրերին առաջարկեց իտալական խոհանոցի ուտեստներ: Հյուրերի համար ուտեստներ պատրաստվեցին նաև տեղում:) Երաժշտական մասն ապահովեցին «The band»-ը և «Kitchen records»-ը: ««The band»-ի երաժշտական ոճը շատ լավն է: Պրոֆեսիոնալ են նվագում: Ներկայացնում են այն երաժշտությունը, որն իմ հյուրերի ճաշակին համապատասխան է: Իրենց մենակատարին՝ Կարինե Առուստամյանին էլ շատ եմ սիրում թե՛ որպես երգչուհի, թե՛ որպես մարդ: Այսօր լավ երաժշտություն կապահովի նաև «Kitchen records»-ը: Մեզ միավորեց իրենց անունը:) Որոշել ենք միասին տարբեր նախագծեր անել, սկիզբը դնում ենք ծննդյանս օրը»,- նշեց Հելենը:

Ըստ հաղորդավարուհու՝ այժմ հետաքրքիր են կարճ, գունավոր, հեշտ ըմբռնելի տեսանյութեր, որովհետև հիմա կյանքի ռիթմը շատ է արագացել: «Հենց այդ սկզբունքով ենք մենք պատրաստում մեր տեսանյութերը: Վերջերս ենք վերադարձել Վրաստանից: Շուտով պատրաստ կլինեն վրացական խոհանոցը ներկայացնող մեր թողարկումները: Այդ ընթացքում կգնանք  Վիեննա: Կներկայացնենք իրենց խոհանոցը Սուրբ ծննդյան և Նոր տարվա թեմաներով: Պրահայում կնկարահանենք Զատկական սեղանի ուտեստների բաղադրատոմսեր: Շարունակում ենք աշխատել նաև տարբեր հյուրանոցների և ռեստորանների շեֆ խոհարարներին»,- ասաց Հելենը:

Նա նշեց, որ որպես կին՝ միշտ խոհանոցում է: «Նախագծի միտքը ծագեց, որովհետև ինձ պետք էր հետաքրքիր և հաճելի մի զբաղմունքով վերադառնալ ակտիվ կյանք: Ես 7 տարի մամա էի աշխատում:) 2 բալիկներս ծնվեցին, մեծացան: Շատ եմ սիրում համեղ պատրաստել իմ ընտանիքի համար: Ցանկացա տարածել դա,- նշեց Հելենն ու հավելեց, որ համեղ պատրաստելու համար անպայման չէ լինել պրոֆեսիոնալ խոհարար: -Բավական է ունենալ ցանկություն, այդ ամենում հոգի ու սեր դնել և սովորել այն, ինչ չգիտես: Ես անընդհատ հարցուփորձ եմ անում խոհարարներին, տնային տնտեսուհիներին ու չեմ թաքցնում դա»:

Հելենը շեշտեց, որ մշակույթը և խոհանոցը սերտորեն փոխկապակցված են. «Հունվարից սկսում ենք ներկայացնել հայկական մշակույթն ու խոհանոցը դրսում և տարբեր երկրների խոհանոցը՝ Հայաստանում: Մեծ ծրագրեր ունենք, որոնց մասին առայժմ չեմ խոսի»:

Հելենը հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի քույրիկն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենցից ո՞վ է ավելի վառ փայլում խոհանոցում:) «Խոհանոցում՝ ես, մնացած բոլոր առումներով՝ Արևիկը:) Նա նայում է իմ թողարկումները, տանը պատրաստում այդ ուտեստները և նկարում, ուղարկում: Որպես կին՝ ինձ նկատողություններ է անում:) Օգնում իր խորհուրդներով, ասում է՝ որ ուտեստի համն ինչպես ստացվեց կամ՝ այս պահը չզգացի՝ ինչպես արեցիր: Մարդիկ չեն հասկանա, արագ էր»,- պատմեց Հելենը:

                  

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced