Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Փնթփնթոցներ կառավարության հասցեին, ինչո՞վ են պայմանավորված դրանք

POLITICS
Նոր կառավարությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից շատերը ընդունեցին բավական ջերմ՝ ասելով, թե այն իր հետ կբերի կառավարման նոր մշակույթ: Սակայն այսօր արդեն քաղաքական կուլիսներում լսվում են փնթփնթոցներ ու դժգոհություններ: Թե ինչու անկախությունից մինչ վերջերս կիսախարխլված կառավարման համակարգով յոլա գնացողները որոշեցին բողոքել նաև Կարապետյանից ու նրա թիմից Past.am-ը հետաքրքրվեց նախ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանից, ով խնդիրը դիտարկեց երկու հարթությունում. «Փոփոխություն իրականացնող մարդիկ հանդիպում են հների բուռն քննադատություններին ու դիմադրությանը, ինչպես նաև նորերին, որոնց ձեռնտու է այդ փոփոխությունը: Սակայն նրանք արժանանում են նորերի սառը վերաբերմունքին, քանի որ նորերը չեն հավատում, որ որևէ փոփոխություն կլինի»,– ասաց պատգամավորը՝ հավելելով. «Ցանկացած փոփոխություն ենթադրում է, որ նախկինում եղածներից ինչ–որ բան պետք է մերժենք: Մերժվում է վատ աշխատելը, թերանալը, բյուջեն լափելը, ստվերը, կոռուպցիան: Այդ փնթփնթացողների մեջ կարող են նաև իշխանականներ լինել, դրանք այն մարդիկ կլինեն, որոնց ձեռք չի տալիս կառավարման նոր մոդելը, դեպի դրական փոփոխությունները»,– նկատեց Վ. Մկրտչյանը:
 
Ըստ պատգամավորի՝ մինչ օրս կառավարության կողմից իրականացված քայլերը շոշափելի չեն, սակայն պատճառը կարճ ժամանակն է, պետք է սպասել գոնե 100 օր հստակ արդյունքներ գրանցելու համար:
 
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծում է, որ դժգոհելն արդեն սովորույթ է դարձել և՛ քաղաքական դաշտում, և՛ հասարակության մեջ. «Մի կողմից չի կարելի մեղադրել հասարակությանն ու քաղաքական գործիչներին, քանի որ մենք ունեցել ենք բազմաթիվ տապալված կառավարություններ: Եղել են կառավարություններ, որոնք որդեգրել են մի քաղաքականություն, որը պարզապես չեն կարողացել լիարժեք իրականացնել: Դրա բացատրություններն էլ շատ տարբեր են եղել. մի կողմից իշխող քաղաքական ուժի քաղաքական կամքի բացակայությունն է, մյուս կողմից էլ՝ ակնհայտ էր, որ իրական կառավարության տերը ոչ թե վարչապետն է, այլ երկրի նախագահը:
 
Բոլոր դեպքերում այս կամ այն քաղաքական կուրսը, որը վերցնում էր կառավարությունը, այսպես թե այնպես, տարբեր թելերով կապված են իրար ու շատ դժվար է նաև այդ կուրսն իրականացնել, քանի որ միշտ ինչ–որ մեկի ոտքը սեղմում ես այդ ընթացքում: Եվ վերջին հաշվով, կառավարությունը պետք է ունենար այդ թույլտվությունը, որպեսզի կարողանար որևէ մեկի ոտքը կոխ տալ»,– ասաց Լ. Սարգսյանը՝ հավելելով, որ Կարեն Կարապետյանի հետ կապված հասարակությունը հույսեր ունի. «Կառավարությունը պետք է կարողանա փոփոխություն իրականացնել, իսկ մարդիկ էլ պետք է հույսով ապրեն և իմանան, որ մոտ ապագայում կյանքը կբարեփոխվի: Ես հակված չեմ նրան, որ ամեն ինչ պետք է սևացնել ու ոչնչացնել:
 
Երբ կառավարությունը չի անի այն, ինչ պահանջվում է, այդ ժամանակ նոր բոլորս կքարկոծենք: Կառավարությունը որդեգրել է պայքար ստվերի ու կոռուպցիայի դեմ, ժողովուրդն էլ սպասում է արդյունքներին, ու դրանք չպետք է ուշանան, որովհետև կոռուպցիայի աղբյուրները մենք շատ լավ գիտենք, գիտենք նաև թե որ հատվածում է ստվերը: Պետք է սկսել աշխատել, որ մարդիկ էլ տեսնեն, որ, օրինակ, տվյալ կաշառակեր չինովնիկին հանում են մեջտեղից, այն օլիգարխին, որը ստվերում է աշխատում բերում են հարկային դաշտ: Պետք է լինեն շատ կոնկրետ ու առարկայական օրինակներ, որ ժողովուրդն իր հավատը պահպանի ու հույսով սպասի նոր բարեփոխումների»:
 
Սոսե Չանդոյան
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future