Եգիպտոսի ժուռնալիստների միության նախագահը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում դատարանը ժուռնալիստների միության նախագահ Յահա Քալաշին եւ միության երկու անդամների դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման եւ 580 եվրոյի չափով տուգանք սահմանել՝ օրենքով հետապնդվող գործընկերներին թաքցնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս մասի հաղորդում է DW-ն:
Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել դեռեւս մայիսին: Նրանց մեղադրում են երկու լրագրողների արդարադատությունից թաքցնելու համար, որոնք հետախուզման մեջ էին Կահիրեի կողմից Կարմիր ծովում գտնվող երկու կղզիներ Սաուդյան Արաբիային փոխանցելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Ըստ AFP-ի՝ այդ գործով անցնող եգիպտոսցիները նաեւ ՆԳ նախարար Մաղդի Աբդել Գաֆարի հրաժարականը եւ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմից ներողություն էին պահանջում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



