Եգիպտոսի Լրագրողների միության նախագահը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում դատարանը Լրագրողների միության նախագահ Յահա Քալաշին եւ միության երկու անդամների դատապարտել է 2 տարի ժամկետով ազատազրկման եւ 580 եվրոյի չափով տուգանք սահմանել՝ օրենքով հետապնդվող գործընկերներին թաքցնելու եւ կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս մասի հաղորդում է DW-ն:
Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել դեռևս մայիսին: Նրանց մեղադրում են երկու լրագրողների արդարադատությունից թաքցնելու համար, որոնք հետախուզման մեջ էին Կահիրեի կողմից Կարմիր ծովում գտնվող երկու կղզիներ Սաուդյան Արաբիային փոխանցելու դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:
Ըստ AFP-ի՝ այդ գործով անցնող եգիպտոսցիները նաեւ ՆԳ նախարար Մաղդի Աբդել Գաֆարի հրաժարականը եւ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի կողմից ներողություն էին պահանջում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



