Բոլոր մարդկանց հայի վերածող երեխան` «Երեկոյան Ուրգանտի» հյուր
SOCIETYՌուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման նոյեմբերի 18-ի թողարկմանը երեխաներից մեկը, խոսելով իր թաքնված տաղանդների մասին, նշել է, թե կարող է «բոլոր մարդկանց վերածել հայի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդավար Ուրգանտը խնդրում է աղջկան բոլոր մարդկանց վերածել հայերի: «Միայն ասա ազգանունդ»,- ասում է երեխան և ի պատասխան հնչեցված ազգանունների` դրանց ավելացնում «յան» մասնիկը:
Մի քանի ազգանուններից հետո հաղորդավարն առաջարկում է փորձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, որն աղջիկն անում է դժվարությամբ: «Տեսնում ես` չի ստացվում, չի աշխատում, ավելի հստակ` ոչ բոլորի հետ է աշխատում քո կարողությունը»,- ժպտալով նշում է Ուրգանտը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



